Encyclopedia

ԳԵՂԱՄ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Հայաստանի Վեդի քաղաքում: 1971-75թթ սովորել է Վեդու գեղարվեստի դպրոցում, 1975-81թթ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1977-79թթ ծառայել է խորհրդային բանակում: 1981-83թթ նկարչություն է դասավանդել Հայաստանի Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցում: 1983-88թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում (դիպլոմային աշխատանքի թեման է եղել Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատունը»): 1989թ. որակավորման դասընթացներ է անցել Վիլնյուսի գեղարվեստի ինստիտուտում: 1989թ-ից նկարչություն է դասավանդել Վեդու գեղարվեստի դպրոցում: 1997թ. «Արարատ լեռը մեր աչքերով» ցուցահանդես-մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: 1999թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում, Էստոնիայում: Մահացել է Հայաստանի Վեդի քաղաքում: 2013թ. նկարչի հիշատակին նկարահանվել է «Գեղամ Մալխասյան» ֆիլմը: