Encyclopedia
ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բանաստեղծ, դրամատուրգ
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանիարվեստանոցում: 1986թ. հիմնադրել է Հրազդանի Մանկական արվեստի դպրոցը, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ և փոխտնօրեն: Նույն թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է մի շարք բանաստեղծություններ, շուրջ քսան պիես, բազմաթիվ լիբրետոներ, էսսեներ, տեսական և քննադատական հոդվածներ և ավելի քան 200 երգերի խոսքեր: Հրատարակած գրքերից են` «Արև և հող» (1976թ.), «Գույների ձայնը» (1982թ.), «Սեր և գոյություն» (1988թ.), «Ռեկֆիեմ դյութազնական» (1995թ.), «Ավանակի երազը» (1997-98թթ), «Ռնգեղջյուրի հոբելյանը» (1996թ.), «Քարե արծիվ» (1998թ.), «Իշխանամետ ծաղրածուները» (2002թ.), «Փրկչի հայտնությունը» (2003թ.), «Գլխատված դար» (2003թ.), «Կոստան Զարյան» կամ «Չընդհատվող շարական» (2005թ.), «Վահրամ Փափազյան» (2006թ.): Նրա բանաստեղծություններով երգեր են գրել կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Էդուարդ Աբրահամյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ստեփան Շաքարյանը, Մելիք Մավիսակալյանը, Արմեն Սմբատյանը, Ստեփան Լուսիկյանը, Լևոն Չաուշյանը, Խ.Մարտիրոսյանը և ուրիշները: Նրա հեղինակած պիեսները բեմադրվել են հայկական մի շարք թատրոններում: Հայրենական պատերազմի 40-ամյակի առթիվ Կապանի պետական թատրոնում բեմադրվել է «Սյունյաց Արծիվը», որը արժանացել է մրցանակի: «Մայրեր, մայրեր» պիեսը Խարկովի միջազգային փառատոնում հեղինակի բեմադրությամբ շահել է «Անտրեպրիզ» 1-ին մրցանակ: Մահացել է ՀՀ Հրազդան քաղաքում: