Encyclopedia
ԳԵՏԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Քանդակագործ
Ծնվել է 1949թ. փետրվարի 26-ին, ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1974թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1975թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1993թ-ից քանդակագործության ամբիոնի վարիչն է (1995թ-ից՝ պրոֆեսոր): Ստեղծել է դիմաքանդակներ, կոմպոզիցիոն և խորհդանշական քանդակներ՝ «Առյուծ» և «Խոյ» (1982թ., Մասիս), «Առնո Բաբաջանյան» (1984թ.), «Հազարան բլբուլ» (1986թ., Իջևան), «Կյանք-դրախտ-դժոխք» (Դանթեի մոտիվներով, 1998թ.), «Հոգու աչքեր» (1998թ., ոսկե մեդալ, Ֆլորենցիա), «Գրիգոր Լուսավորիչ» (2001թ.), Համո Սահյանի հուշարձանը Սիսիանում (2004թ.), Սերո Խանզադյանի կիսանդրին (2004թ., Գորիս), Աշոտ Նավասարդյանի հուշարձանը (2005թ., Սիսիան), Գուսան Աշոտի հուշարձանը (2005թ., Գորիս), Ներսես Աշտարակեցու հուշարձանը (2007թ., Աշտարակ), Լևոն Միրիջանյանի կիսանդրին (2009թ., Երևան, բանաստեղծի անվան թիվ 155 դպրոցի բակում), Օհան Դուրյանի հուշարձանը (2022թ., Երևանի Ազատության հրապարակ) և այլն: Ստեղծել է նաև հարթաքանդակներ՝ Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու տասներկու առաքյալները (1999թ.), Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սբ. Թովմաս առաքյալը (2001թ.), Գյումրիի Սբ. Հակոբ Մծբնացի եկեղեցու չորս ավետարանիչները և ութ հայ սրբերը, մոնումենտալ կառույցներ՝ «Զանգեզուրի դարպասներ» (Սիսիան), «Կտրիճ» (1988թ., Սիսիան) և այլն: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Գերմանիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Սուդանում, Շվեյցարիայում, Լիտվայում, Ուզբեկստանում, ԱՄՆ-ում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1989թ.), Երևանում (1999թ., 2004թ.): Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Իվանովո և այլ քաղաքների պատկերասրահներում: Արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին, 2011թ.՝ Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: