Encyclopedia
ԳԵՐԱՍԻՄ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Քանդակագործ
Ծնվել է 1961թ. օգոստոսի 29-ին, Երևանում: 1978-84թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում: 1981-83թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1984-90թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1985թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 2003թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործություններից են՝ Ռազմական վիրաբույժ Գ.Բաբայանի հուշարձանը (1985թ., Մոսկվա), Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը (1999թ., Երևանի Աջափնյակի թաղապետարան), «Նուռ» 2002թ., (Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), «Մայր և մանուկ» (2005թ., Ջերմուկի «Արարատ» առողջարան), Հրանտ Շահինյանի հուշարձանը (2014թ., Երևան):