Encyclopedia
ԳԼԱԽՈ ԶԱՔԱՐՅԱՆ
Երգիչ
Ծնվել է Թիֆլիսում: 14 տարեկան հասակում կորցրել է ծնողներին: 1926թ-ից եղել է Վրաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար: Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն կատարել է հայ աշուղների, հիմնականում` Սայաթ-Նովայի երգերից: «Դուն էն գլխեն իմաստուն իս…» երգի կատարումը հնչում է «Սայաթ-Նովա» հայկական հեռուստաֆիլմում (1960թ.): Եղել է Վրաստանի ռադիոհաղորդումների համերգների հաճախակի մասնակիցը: 1930թ. աշխատել է երկաթգծի ակումբին կից գործող երգի և պարի ինքնագործ համույթում` որպես մեներգիչ: 1934թ. որպես միասնական ինտերնացիոնալ համույթի («Լեռնային արծիվներ») անդամ, ընդգրկվել է հյուրախաղային շրջագայությունների մեջ: 1939թ. Մոսկվայում մասնակցել է Վրաստանի արվեստի և գրականության տասնօրյակին: Երգչի կատարմամբ թողարկվել են ձայնասկավառակներ: 1943-45թթ գլխավորել է դուդուկահարների խումբը, որն ստեղծվել էր Վրաստանի երգի և պարի համույթին կից: Ելույթներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Լենինգրադում, Վլադիվոստոկում, Միջին Ասիայի քաղաքներում: Երևանում անհատական հրավերով մասնակցել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված հատուկ մրցույթին, որտեղ հաջող ելույթի համար նրան միաձայն շնորհվել է լավագույն կատարողի և դափնեկրի կոչում: 1976թ. արժանացել է Հայաստանի, 1985թ.` Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: Գլախո Զաքարյանի անունով փողոց է կոչվել Թբիլիսիում, ուր նա բնակվել է: