Encyclopedia

ԳՈՒՐԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

Թավջութակահար, կոմպոզիտոր

Ծնվել է Օդեսայում: 1931թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը: 1932-39թթ կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Ս.Կոզոլուպովի դասարանում, ում ղեկավարությամբ էլ ավարտել է ասպիրանտուրան: 1932թ-ից հանդես է եկել մենահամերգներով, 1932-55թթ` Ա.Սպենդիարյանիանվան քառյակի կազմում: 1939թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1972թ-ից` պրոֆեսոր): Գրել է երկեր թավջութակի և լարային քառյակի համար` «Կոնցերտինո» սոնատ-պոեմ (1973թ.), «Գարնանային» (1955թ.), «Տոնական» և այլն, կատարել ժողովրդական երգերի, պարերի մշակումներ և փոխադրումներ: 1968թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: