Encyclopedia

ԳՈՒՐԳԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Թբիլիսիում: 1961թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Երկար տարիներ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում: 1993թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Նախագծել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության, քիմիական ֆիզիկայի և մեխանիկայի ինստիտուտները, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մշակութային կենտրոնը, Թումանյան թողոցում գտնվող Փորձարարական թատրոնը, գործարաններ, հանգստյան տներ և այլ շինություններ Հայաստանի քաղաքներում, մարզերում: 1962-67թթ դարձել է Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր: 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: