Encyclopedia
ԳՈՒՐԳԵՆ ՍԵՎԱԿ
Լեզվաբան
Ծնվել է Թիֆլիսում: 1924թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1928թ.՝ Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Մանուկ Աբեղյանին, Գրիգոր Ղափանցյանին։ 1931-79թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում, Երևանի և Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտներում, 1941-46թթ՝ նաև Բաքվի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1932-40թթ եղել է պետական տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղար, 1932թ-ից՝ Էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ, 1937թ-ից՝ Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության լսարանի ղեկավար, 1947թ-ից՝ ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի՝ նախ ժամանակակից հայոց լեզվի, ապա՝ լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ, 1969թ-ից՝ ՀՀ ԳԱ նախագահությանն առընթեր գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահը։ 1941-71թթ եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը։ Դասախոսել է ժամանակակից հայոց լեզվի տեսություն, ոճագիտություն, աշխարհաբար գրական լեզվի պատմություն, վրացերեն և այլն։ Գիտական գործունեության սկզբնական շրջանում որոշակիորեն տուրք է տվել ժամանակի իշխող մտայնությանը՝ Նիկողայոս Մառի «լեզվի նոր ուսմունքին», սակայն մի քանի հիմնական կետերում քննադատել է այդ ուսմունքը, գտնելով, որ դա վերջիվերջո հանգեցնում է իդեալիզմի, փորձել է մարքսիստական դիրքերից լուսաբանել լեզվի էությունը և զարգացման օրինաչափությունները։ Լեզվաբանական տեսական հարցերի մշակման բնագավառում առանձին արժեք ունի նրա «Խոսքի մասերի ուսմունքը» (1939թ.) աշխատությունը։ Նա գտնում է, որ բառերի խոսքիմասային դասակարգումը կատարելիս պետք է վերանալ խոսքից, բառերի ձևավորումից ու շարահյուսական կիրառություններից և ելնել միայն նրանց արտահայտած ընդհանուր իմաստից։ «Ժամանակակից հայոց լեզվի տեսություն» (գիրք 1-2, 1939-47թթ, վերամշակված հրտ.՝ «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց», 1955թ.) աշխատության մեջ, լեզվի ու խոսքի փոխհարաբերության, լեզվի զարգացման, ձևի ու բովանդակության հակադրամիասնության և լեզվաբանական մի շարք այլ տեսական հարցեր քննելուց հետո, ուրվագծում է հայոց լեզվի զարգացման փուլերը, քննում արևելահայ գրական լեզվի հնչյունաբանությունը, բառագիտությունը, ձևաբանությունը։ «Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն» (1948թ.) աշխատության մեջ կատարել է արևելահայ գրական լեզվի շրջանաբաժանում՝ ընդունելով կազմավորման կամ վաղ աշխարհաբարի շրջանը (17-18-րդ դդ), ձևավորման կամ լուսավորական շրջանը (19-րդ դար), ժողովրդականացման կամ դասական աշխարհաբարի շրջանը (19-20-րդ դդ), խորհրդային կամ համազգային լեզվի շրջան (1920թ-ից)։ Լեզվի պատմության առումով հիշատակելի են «Մեսրոպ Մաշտոց, հայ գրերի ու մատենագրության սկզբնավորումը» (1962թ.), «Մեսրոպյան գրերը, նրանց կառուցվածքի սկզբունքները և աղբյուրները» («Մեսրոպ Մաշտոց», 1963թ.) աշխատությունները։ Անդրադարձել է նաև հայ բարբառագիտության, հայերենի ուղղագրության, տերմինաշինության, գրական հայերենի նորմաների մշակման և այլ հարցերի։ Նրա «Հայոց լեզվի շարահյուսություն» (1936թ.) դպրոցական դասագիրքն ունեցել է ավելի քան 30 հրատարակություն։ 1929-36թթ եղել է Հայաստանի էսպերանտիստների միության կազմակերպիչն ու նախագահը, էսպերանտո լեզվով թարգմանել է Ա.Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» (1926թ., Լայպցիգ) պոեմը (որից կատարվել են ճապոներեն ու եբրայերեն թարգմանությունները), ինչպես նաև Հ.Թումանյանի, Լ.Շանթի, Ե.Չարենցի և այլոց ստեղծագործություններից։ Նրա թարգմանությամբ հայերեն հրատարակվել է Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմը (1949թ.)։ 1948թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1948թ-ից՝ պրոֆեսոր): 1971թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: Պարգևատրվել է Խ.Աբովյանիանվան մեդալով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1967թ.՝ Վրաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: