Encyclopedia
ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բալետի արտիստ
Ծնվել է 1990թ. հունվարի 27-ին, Երևանում: 1998-2006թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2006թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի դերասան, 2016թ-ից՝ թատրոնի առաջատար մենապարող է: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի«Սպարտակ» (Կրասոս), «Գայանե» (Գիքո), «Դիմակահանդես» (Անհայտ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Պարիս), իսպանական ժողովրդական «Լորկիանա» (Տորեոդոր), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Էսպադա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո) և այլն: Մասնակցել է մի շարք բալետային նախագծերի և հանդես եկել գլխավոր դերապարերով: Հյուրախաղերով հանդես է եկել Քաթարում, Ռուսաստանում, Բելգիայում, Մալայզիայում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Բալետին զուգահեռ զբաղվել է նաև մոդելային գործունեությամբ: