Encyclopedia
ԳՐԻԳՈՐ ՎԱՆՑՅԱՆ
Լեզվաբան, գրաքննադատ
Ծնվել է Ախալքալակի գավառի Բեժանո գյուղում (Վրաստան): 1885-90թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1895-97թթ՝ Բեռլինի համալսարանում։ Եղել է Հովհաննես Թումանյանիմտերիմներից։ Հայոց լեզու է դասավանդել հայրենի Ախալքալակում, ապա՝ Թիֆլիսի առևտրական դպրոցներից մեկում։ Գաղափարապես հակված է եղել դեպի դեմոկրատիզմն ու մարքսիզմը։ Գրել է գրաքննադատական հոդվածներ, կազմել այբբենարան, նորմատիվ բնույթի և ուսուցողական նպատակ հետապնդող ժողովածուներ։ Առավել ուշագրավ են նրա գրպանի ուղղագրական բառարանը և հայոց լեզվի տարրական դասընթացը, որոնք ունեցել են մի քանի հրատարակություն։ «Պատմական քերականություն արևելահայ լեզվի» (1906թ.) աշխատության մեջ անդրադարձել է ժամանակի լեզվաբանական և հայերենագիտական շատ հարցերի, քննարկել հայերենի ցեղակցության, արևելահայ գրական լեզվի և բարբառների փոխհարաբերության խնդիրները, գրական լեզվի առաջացման արտաքին հանգամանքները։ 1907թ. կազմել և Թիֆլիսում լույս է ընծայել «Հայ-լեզու: Պատկերազարդ այբբենարանը»։ Ձեռնարկը կազմված է երկու մասից. Ա մասը կազմում է բուն Այբբենարանը, Բ մասը՝ «Ընթերցարանը», որտեղ զետեղված են մի շարք մանկական կարճառոտ պատմվածքներ, բանաստեղծություններ, առածներ, շուտասելուկներ, հանելուկներ, մայրերին, տարվա եղանակներին, տարբեր կենդանիներին նվիրված այլևայլ նյութեր։ Ինքնասպան է եղել Թիֆլիսում, աճյունն ամփոփվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում: