Encyclopedia

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆ

Պատմաբան, հրապարակախոս

Ծնվել է Արցախի Մեծշեն գյուղում: Աշխատակցել է Թիֆլիսում և Երևանում լույս տեսնող հայ պարբերական մամուլին: 1920-26թթ եղել է Երևանի հեղափոխության թանգարանի տնօրենը: Նախապես հարել է ՍԴՀԿ, ապա՝ ՀՅԴ, 1905թ-ից՝ Հայ սոցիալ-դեմոկրատական բանվորական կազմակերպությանը (սպեցիֆիկներ)՝ դառնալով վերջինիս գաղափարախոսը: Հեղինակել է հայ ժողովրդի նոր պատմության հարցերի, ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ աշխատություններ: «Ռուսահայերի հասարակական զարգացումը» աշխատության մեջ շարադրել է Արևելյան Հայաստանի հասարակական-քաղաքական և մշակութային զարգացման պատմությունը: Խոշոր բուրժուազիային համարել է ապազգային, գյուղացիությանը՝ հայության ողնաշարը, ազգային կյանքում բացառիկ տեղ է հատկացրել բանվորներին: Պաշտպանել է «կուլտուր-ազգային ինքնավարությունը»՝ հակադրելով ազգերի ինքնորոշման ծրագրին («Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշար), որի համար քննադատվել է Ստեփան Շահումյանի կողմից: Կալանավորվել է և մեղադրվել հակասովետական խմբին պատկանելու մեջ: ԽՍՀՄ Միացյալ պետական քաղաքական ղեկավարման նախագահության հատուկ խորհրդով դատապարտվել է և 3 տարով աքսորվել Բաշկորտոստան: Աքսորավայրում կրկին ձերբակալվել է և մեղադրվել հակախորհրդային քարոզչություն իրականացնելու մեջ: 1939թ. մարտի 14-ին Աստրախանյան շրջանային դատը նրան դատապարտել է 8 տարվա ազատազրկման: 1941թ. նույն դատի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման կալանավորների շրջանում հակախորհրդային քարոզչություն իրականացնելու համար: Մահացել է Ռուսաստանի Աստրախան քաղաքում: 1989թ. արդարացվել է ՀԽՍՀ դատախազության կողմից: