Encyclopedia

ԴԱՎԻԹ ՊԱՐՈՆԻԿՅԱՆ

Բաս-կիթառահար

Ծնվել է 1999թ. հունիսի 17-ին, Երևանում: 2005թ-ից հաճախել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց, ապա՝ Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոց և Ա.Սպենդիարյանի անվան միջնակարգ երաժշտական դպրոցի վոկալի և կիթառի բաժիններ: 2012թ. «Կոմպաս Բենդ» խմբի կազմում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին, որտեղ հաղթելով, խմբի հետ մասնակցել է Ամստերդամում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը` «Sweetie Baby» երգով: Եղել է «Կոմպաս Բենդ» խմբի բաս-կիթառահարն ու վոկալիստը, որի կազմով մասնակցել է մի շարք համերգների, հանդես եկել մենահամերգներով, 2013թ.` Մոսկվայի «Արմենիա» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը: Որպես երաժիշտ և բաս-կիթառահար հանդես է եկել բազմաթիվ երաժշտական խմբերում և նախագծերում: Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում, տարբեր կատարողների հետ: