Encyclopedia
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
Մշակութային կենտրոն
Հիմնադրվել է 1929թ. նոյեմբերի 29-ին, Երևանում՝ Տիգրան Շամիրխանյանի գլխավորությամբ՝ Ս.Շչերբակովի և Գ.Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ։ Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Արմեն Գուլակյանը և Տիգրան Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Առաջին թատերաշրջանի ընթացքում թատրոնը բեմադրել է 70 ներկայացում։ 1958թ. թատրոնը մասնակցել է Մոսկվայում կազմակերպված փառատոներից մեկին և արժանացել մրցանակի։ 1961թ. և 1968թ. Երևանում և Բաքվում կրկին մասնակցել է փառատոների և հաջողություն ունեցել։ 1980թ. թատրոնը ստացել է կառավարական պարգև, երբ նշվել է թատրոնի 50-ամյակը։ Թատրոնում աշխատել են դերասաններ Հրաչյա Ղափլանյանը, Էմմա Վարդանյանը, Գրիգոր Յաղջյանը, Գրիգոր Չալիկյանը, Գևորգ Ստամբոլցյանը, Էդգար Էլբակյանը, Նինել Դալլաքյանը, Մարուսյա Թամրազյանը, Իշխան Ղարիբյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը, Ժենյա Ներսիսյանը, Վեհմիր Խաչիկյանը, Գևորգ Չեպչյանը, Ռազմիկ Ամիրգուլյանը, Խաչիկ Նազարեթյանը, Վալյա Խաչատրյանը, Նինա Մանուչարյանը, Վարդան Միրզոյանը, Պարույր Սանթոսյանը, Անահիտ Մասչյանը և այլք: 1959-62թթ թատրոնի գլխավոր ռեժիսորն է եղել Զավեն Տատինցյանը, 1962-84թթ և 1986-88թթ՝ Երվանդ Ղազանչյանը, 1997-2017թթ՝ Հակոբ Ղազանչյանը: Բեմադրված ներկայացումներից են՝ «Մերսեդես», «Գյուտարարներ», «Պիոներիա», «Ֆրից Բաուեր», «Կրակե օղակում», «Հրացան 492126», Հ.Բեյլերյանի «Հայրենիքի համար», «Հազարան բլբուլ», Տ.Հախումյանի «Հայրենիքի զավակ», Ա.Շայբոնի «Թիկունքում», Ղ.Աղայանի «Անահիտ», Ե.Շվարցի «Ձյունե թագուհին», Գ.Յաղջյանի «Զոյա» (1943թ.), «Ոսկի քաղաքը», Ա.Գուլակյանի «Ցասում» (1943թ.), Ս.Շչերբակովի և Գ.Սմիրնովի «Պայթյուն», Մ.Ջանանի «Բանվոր քեռին արևելքում», «Հորձանուտ», «Ռևիզոր», «Սեր և խարդավանք», «Ագռավը», Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբը», «Սուրի և Սամի արկածները», «Գիշերային հրաշք», «Իմ սիրելի փոքրիկը», «Ռոմանտիկները», Մոլիերի «Ծիծաղելի սեթևուհիները», Ն.Պտուշկինայի «Վեցնոցներ», Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (2004թ.), Ր.Շարտի «Կնոջս անունը Մորիս է» (2004թ.), Մ.Ադամյանի «Մահապարտը» (2004թ.), «Մեծ Եղեռն», Զ.Տատինցյանի «Ուղիղ հարյուր համբույր» (2004թ.), Յ.Ստելմախի «Զգուշացիր առյուծից» (2005թ.), Ա.Սանթրոսյանի «Հրաշագործ սրինգը» (2005թ.), Ռ.Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա», Մ.Խերանյանի «Շխոնց Միհրանը» և այլն: Բազմաթիվ ներկայացումներ արժանացել են մի շարք մրցանակների («Արծաթյա նավակ», «Նամակներ պատանեկության կայարաններից», Կոստրոմա, 1997թ, գլխավոր մրցանակ, «Բեմը խաչմերուկում», «Անտիգոնե» Պլովդիվ, 1997թ., «Սկիզբը», «Անտիգոնե», Մոսկվա, 1998թ., «Կիև տրավնևի», «Համլետ» Կիև, 2000թ., «Բոսպորյան խաղեր», «Անտիգոնե», Կերչ, 2000թ., գլխավոր մրցանակ, «Ոսկե Առյուծ», «Քաջ Նազար», Լվով, 2000թ., «Բոսպորյան խաղեր», «Ամպեր», Կերչ, 2001թ., գլխավոր մրցանակ, «Ամպեր», Մոսկվայի «Ա.Չեխովի անվան միջազգային թատերական փառատոն», 2003թ., «Անտիգոնե», Իրանի «Ֆաջր միջազգային թատերական փառատոն», 2005թ., «Ամպեր» Կիպրոսի «Անտիկ դրամայի միջազգային թատերական փառատոն», 2005թ.): 2017թ-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, 2018թ-ից տնօրենն է Էմին Թորոսյանը։ Թատերախմբում են՝ Անահիտ Ղուկասյանը, Արմեն Սանթրոսյանը, Արտաշես Շահվերդյանը, Արա Մաթևոսյանը, Արևիկ Սանթրոսյանը, Շուշան Ղազարյանը, Արման Միրիջանյանը, Նազիկ Բաղդասարյանը, Դիանա Խերանյանը, Սամվել Դանիելյանը, Նառա Սարգսյանը, Տրդատ Մակարյանը, Սիրանուշ Լազյանը և ուրիշներ: