Encyclopedia

ԶԱՌԱ ՏՈՆԻԿՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է Երևանում: 1970-ական թվականների սկզբին երգարվեստում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: 1974թ. Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել: Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբում: Բազմաթիվ անգամ հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված խորհրդաշվեդական ծրագրում` Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների երգերով: 1992թ․ տեղափոխվել է Բելգիա, որտեղ շարունակել է ստեղծագործել: Բելգիայում առաջին մենահամերգը կայացել է 1994թ., Կորտրեյկ քաղաքի ջազ-ակումբում: Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հայտնի բեմերում, մասնակցել մի շարք փառատոների: Մահացել է Բելգիայում։