Encyclopedia

Զավեն Բոյաջյան

Կինոգետ, թարգմանիչ

Ծնվել է 1956թ. մարտի 23-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` գրական-գեղարվեստական քննադատություն մասնագիտացմամբ: Աշխատակցել է «Անդրադարձ» շաբաթաթերթին, խորագրեր վարել «Եթեր», «TV ալիք», «Հայաստանի Հանրապետություն», «8½», «Ազգ», «Ժամանակ Երևան» թերթերում: 1993-2011թթ Հայաստանի հանրային հեռուստատեսության «8½» հեղինակային ծրագրով ներկայացրել է համաշխարհային կինոյի լավագույն նմուշները: 2005-12թթ եղել է Հանրային հեռուստատեսության կինոյի և կրկնօրինակման բաժնի գլխավոր խմբագիրը, 2008թ.՝ «ՍինեմաԱրտ» հանդեսի գլխավոր խմբագիրը: 1986թ-ից զբաղվում է թարգմանությամբ: Մամուլում և գրքերով թարգմանություններ է հրապարակել անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, ռուսերենից, լեհերենից, բուլղարերենից: Բազմաթիվ, մեծ մասամբ թարգմանական գրքեր է խմբագրել: 2012թ-ից խմբագրել և ծանոթագրել է «Լիակատար Շեքսպիր» մատենաշարը 39 գրքով (լույս է տեսել յոթ գիրք): Գրական գործերից և արվեստին առնչվող տարաբնույթ նյութերից զատ, թարգմանել և խմբագրել է նաև մեծաթիվ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր: 2015թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի թարգմանության, ինչպես նաև թարգմանության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: