Encyclopedia

ԷՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Դերասան, դրամատուրգ

Ծնվել է 1953թ. ապրիլի 24-ին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վոբուրն քաղաքում, հայ հոր և ամերիկուհի մոր ընտանիքում: Ավարտել է Օբերլին քոլեջը և տեղափոխվել Նյու Յորք, որտեղ սկսել է դերասանական գործունեությունը տեղի թատրոններում: Նրա գրած և ներկայացրած առաջին մենապիեսները եղել են «Մարդը ներքուստ» (1981թ.), «Ամերիկայի ձայները», «Զվարճանքի տունը» (1982թ.), «Հարբեցողությունն Ամերիկայում» (1985թ.) «Ռադիոզրույցներ» (1987թ.): Վերջին պիեսը երկու տարի անց նկարահանել է Օլիվեր Սթոունը, իսկ Էրիկի կինոդերակատարումն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի բարձրագույն` «Արծաթե արջ» մրցանակին: Նույն թվականին Ֆրենք Զափայի հետ ձայնագրել է «Արյուն կտավի վրա» ռադիոկատակերգությունը: 1991թ. խաղացել է «Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլ» մենաներկայացման մեջ, որը նկարահանել է Ջոն Մքնոթոնը: Հեղինակ է նաև «Ճակատովս հատակին մեխեր եմ խփում», «Զգույշ պահը», «Մարդիկ մութ ժամանակներում», «Նոր աշխարհը», «Ռիքի Փոլ շոու», «Կապույտ ծուխ», «Արթնացիր և շնչիր սուրճի բույրը» և այլ պիեսների: Հրատարակել է «Նշումներ գետնաշխարհից» (1993թ.) և «Հիմնական Պողոսյանը» (1994թ.) թատերգությունների ժողովածուները, «Ճեմուղի» (2001թ.) և «Կորսված գեղեցկություն» (2004թ.) վեպերը, որոնք դարձել են բեսթսելերներ: Նրա թատերախաղերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր բեմահարթակներում, որոնցից երեքն արժանացել են «Օբի» հեղինակավոր մրցանակին: 1983թ-ից նկարահանվել է ֆիլմերում` Թ.Հաքֆորդի «Դոլորես Քլեյբորն», ապա` Դ.Գագենհայմի «Բամբասանք», Մ.Ռաուչի «Մոլախոտերի վրա», Ջ.Չոփրայի «Շիկահեր», Ա.Հոլանդի «Կրակված սրտին», Ա.Էգոյանի «Արարատ» և այլն, «Մայամիի չարիքը», «Մթնշաղի գոտին» ու այլ հեռուստաշարքերում: Որպես խոսնակ` հանդես է եկել հայապատում վավերագրական կինոնկարներում, այդ թվում` Զ.Ճգնավորյանի «Կոչեմ ապրողաց կամ Ժողովրդի թշնամին. հայերը ետ են նայում, դեպի Ստալինի տեռորին» (1998թ.) և Փ.Ռոզենի «Խաչատրյանը» (2003թ.): Գրել և ներկայացրել է «Հայ 101» մենախոսությունը, «Խորանի սպասյակը» և «Ես հայկական ծագում ունեմ» երկերը: 1994թ. արժանացել է ԱՄՆ-ում մի հայ անանուն բարերարի հիմնած «Անահիտ» գրական մրցանակին: