Encyclopedia

Թենգիզ Միկոյանց

Գեղանկարիչ

Ծնվել է Վրաստանի Խաշուրի քաղաքում։ 1985-87թթ սովորել է Թբիլիսիի Մոսե Թոիձեի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1995թ․ ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիան, որից հետո նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում և Միացյալ Նահանգներում։ 1998թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սնակտ Պետերբուրգում, Տյումենում։ Նկարչի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, Չեխիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։ 2011թ․ արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» հուշամեդալի։ Մահացել է Թբիլիսիում։