Encyclopedia

Ժակ Պարսամյան

Լրագրող, գրող

Ծնվել է Ֆրանսիայի Նիս քաղաքում։ Մասնագիտացել է ռոք երաժշտության մեջ, որից հետո համագործակցել է «Rock & Folk»-ի, «Europe 1»-ի, «France Inter»-ի և «RMC»-ի հետ: Լրագրողական գործունեությունն սկսել է վաղ վաթսունականներին «Դիսկո Ռևյու» պարբերականում, այնուհետև «Փոփ երաժշտություն» և «Ռոք և ֆոլկ» ամսագրերում՝ դառնալով մասնագիտացված մամուլի նորարարներից և կարևոր դեմքերից։ Հարցազրույցներ է վերցրել համաշխարհային խոշոր աստղերից բազմաթիվ ամսագրերի համար և ներկայացրել «Երաժշտական ավտոմատ» հաղորդումը «Fréquence Paris Plurielle 106.1 FM» և այլ ալիքներով: Բացի այդ, լրագրող Ֆրանսուա Ժուֆայի հետ համագործակցելով ստեղծել է այս թեմայով կարևոր գրականություն, մասնավորապես՝ «Ռոքի պատմությունը» (Taillandier)։ Վարել է նաև բազմաթիվ ռադիոհաղորդումներ, այդ թվում՝ «Կամպուս»-ը Միշել Լանսելոտի և Ֆրանսուա Ժուֆայի հետ «Եվրոպա 1» ալիքով: 1977-83թթ ղեկավարել է «Փոլիդոր» ձայնագրման ընկերությունը: Փորձել է իրեն նաև երգչի դերում՝ ձայնագրելով մի քանի սկավառակ։ Մահացել է Ֆրանսաիայի Իսի Լե Մուլինո քաղաքում։