Encyclopedia

ԻԳՆԱՍԻ ՆԻԿՈՐՈՎԻՉ

Դրամատուրգ, բանաստեղծ, հրապարակախոս

Ծնվել է Վիեննայում: Եղել է կոմպոզիտոր Յոզեֆ Նիկորովիչի որդին: Սկզբնական կրթությունն ստացել է Լվովում: 1879-84թթ սովորել է Կալկսբուրգի և Կրակովի Հիսուսյանց գիմնազիաներում, ապա՝ Կրակովի համալսարանի իրավագիտության և Վիեննայի ու Փարիզի համալսարանների փիլիսոփայության բաժիններում։ Հանդես է եկել Արտս, Ն.Նիկ., Զագլոբա և այլ ծածկանուններով։ 1894թ. Լվովում հիմնել է «Զագլոբա» երգիծական շաբաթաթերթը, 1892թ. եղել է Լվովի «Շվիատ» («S՛wiat») կիսամյա պարբերականի խմբագիրը։ Աշխատակցել է Լվովի, Կրակովի, Վարշավայի և Վիեննայի լեհական ու գերմանական մամուլին, նաև լեհահայոց «Պոսանիեց Շվիենտիեգո Գժեգոժա» («Poslaniec Sw. Grzegorza») ամսաթերթին։ Գրել ու բեմադրել է բազմաթիվ պիեսներ («Մարդը օտար մոլորակից», 1909թ., «Պանի Վալեսկա», 1911թ., «Աղավնապահը», 1912թ., «Պան Կիշոցկի», 1913թ., «Ետհարսանեկան գիշեր», 1922թ., «Մարդը», 1950թ.)։ Նրա հրատարակած լավագույն գործերից են «Ձմռան քամի» (1915թ.), «Անմահ սիրուհին» (1929թ.) բանաստեղծությունների և «Արծաթյա սայլ» (1929թ.) բանաստեղծությունների ու պիեսների ժողովածուները։ 1930թ. նրան շնորհվել է «Լվովի գրական մրցանակ»։ Մահացել է Կրակովում: