Encyclopedia
ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դերասանուհի
Ծնվել է 1976թ. հունվարի 1-ին, Երևանում: 1998թ. ավարտել է Տամբովի Դերժավինի անվան պետական համալսարանի ռեժիսուրայի և դերասանական արվեստի ֆակուլտետը: 1998-2013թթ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Աննա), «Կայսրը» (Թեոֆանո), Ջ.Օրտոնի «Ինչ տեսավ պալատականը» (Միսիս Պրենտիս), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Սալոմե), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Մամաևա), Ա.Ցագարելիի «Խանումա» (Խանումա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Աննա Անդրեևնա), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մագդալինա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Աննա Ֆալիկովա) և այլն: 2006թ-ից զբաղվում է նաև ռեժիսորական գործունեությամբ: Բեմադրել է Ֆ.Ստրինդբերգի «Ֆրեկեն Ժյուլի», Գ.Սլուցկիի «Վեց կերակրատեսակ մեկ հավից», Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» և մանկական ներկայացումներ` «Տուն-տնակ», «Արքայադստեր հարյուր համբույրը», «Կոշկավոր կատուն», «Կոշչեյ Անմահը ամուսնանում է», «Գայլը և յոթ այծիկները», «Կոլոբոկ»: Նկարահանվել է «Մեր բակը 3» ֆիլմում, «Կյանքի գինը», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» և այլ հեռուստասերիալներում: Բեմական խոսք է դասավանդում Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում: 2000թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի` որպես լավագույն կանացի դերակատար: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: