Encyclopedia

ԼԵՆԴՐՈՒՇ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է ՀՀ Շինուհայր գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1946թ. ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1946-51թթ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 1952-55թթ՝ ԵՊՀ ասպիրանտուրայում։ 1956թ. պաշտպանել է թեկնածուական, 1966թ.՝ դոկտորական ատենախոսություն։ 1956-74թթ աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում: 1974-77թթ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչը, 1977-99թթ՝ Երևանի պետական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը (1980թ-ից՝ պրոֆեսոր)։ Զբաղվել է հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմությամբ։ Աշխատություններում լուսաբանված են Հայաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումների, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության, հայ քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և Հայաստանի պատմության հարցերը։ Նախաձեռնել է հայ ժողովրդի պատմության ուսումնական քարտեզների (25 քարտեզ) ստեղծման և հրատարակման աշխատանքները։ Նրա 100 գիտական աշխատությունների ցանկում են 15 գրքեր և կոլեկտիվ մենագրություններ, այդ թվում հայ ժողովրդի համահավաք պատմության ակադեմիական բազմահատորյակի 7-րդ հատորի (1967թ.) համապատասխան բաժինները։ Եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի «Հայ ժողովրդի պատմության» ռուսերեն քառահատորյակի հեղինակային խմբի անդամ, գործուն մասնակցություն է ունեցել «Հայկական սովետական հանրագիտարանի», «Հայկական համառոտ հանրագիտարանի», «Հայկական հարց. հանրագիտարանի» ստեղծման գործին, եղել է գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ, գլխավորել է Պատմաբանների հայկական ընկերությունը։ Պատմաբանի աշխատություններից մի քանիսը լույս են տեսել արտասահմանում։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է ութ թեկնածուական ատենախոսություն: Իր ուսումնասիրությունների արդյունքներով և գիտական զեկուցումներով, հանդես է եկել ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Տաշքենդում, Ուլյանովսկում, Ռիգայում և այլուր: Հայ պատմագրությունը ներկայացրել է միջազգային բազմաթիվ գիտաժողովներում (Բոստոն, Լոս Անջելես, Թեհրան, Բեյրութ, Բուենոս Այրես և այլն)։ 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Մահացել է Երևանում: