Encyclopedia

ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ազգագրագետ, պատմաբան

Ծնվել է 1947թ. փետրվարի 1-ին, Երևանում։ 1965թ. ավարտել է Երևանի թիվ 55 միջնակարգ դպրոցը, 1970թ.՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1978թ.՝ ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտուրան։ 1978թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ և աշխատանքի անցել հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 1970-72թթ եղել է Երևանի պետական համալսարանի մոլեկուլյար կենսաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1973-74թթ` Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1978թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, որտեղ 1988թ-ից ավագ գիտաշխատող է։ 1990թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Դասավանդել է նևա ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994թ.), Կալիֆոռնիայի Բերկլիի (1997թ.) և Կոլումբիայի (2001թ.) համալսարաններում։ 2005թ-ից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժինը: Հեղինակել է շուրջ 200 աշխատություններ, որոնք վերաբերում են հայոց ավանդական և ժամանակակից ազգագրությանը, հայոց ինքնության խնդիրներին, հայոց և համեմատական առասպելաբանությանը, արվեստաբանության, արխաիկ մշակույթների և արդի ազգաբանության ասպարեզներին, նախնադարյան և ժամանակակից տոնածիսական համակարգին, Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթին, ազգաբանական մտքի պատմությանը։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական մի քանի ատենախոսություն: 2006թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ է, 2018թ-ից՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը: 2009թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: