Encyclopedia

ԼԵՎՈՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Բանաստեղծ, բժիշկ

Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Ջիվանշիր գավառի Կուսապատ գյուղում (այժմ՝ Արցախում)։ 1893թ. ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը։ Լայպցիգի և Թյուբինզենի համալսարաններում ուսումնասիրել է սոցիալական գիտություններ։ Բժշկություն է ուսանել Բեռլինի և Ցյուրիխի համալսարաններում։ 1903թ-ից բժշկական ու հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել Բաքվում, Թիֆլիսում, Երևանում, Գանձակում, Շուշիում։ Նրա ջանքերով Բաքվում հիմնվել է թոքախտավորների հիվանդանոց։ Նախապես գործել է դաշնակցական կուսակցության շարքերում։ 1907թ. հեռացել է դաշնակցությունից։ Ապա մտել է Էսեռների (սոցիալիստ-հեղափոխականների) շարքերը, գլխավորել հայ Էսեռների կազմակերպությունը։ 1909թ. բանտարկվել է, ազատվել է 1912թ.։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Անդրկովկասյան Կոմիսարիատի, ապա Անդրկովկասյան Սեյմի անդամ, սակայն, ժխտական վերաբերմունք ունենալով այդ մարմինների նկատմամբ, չի մասնակցել դրանց աշխատանքներին։ 1917թ. դեկտեմբերին եղել է Հայոց ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի փոխնախագահը, այնուհետև՝ անդամ։ 1918թ. գրած հոդվածներում հայ ժողովրդի ազգային ազատագրման միակ ուղին տեսել է Ռուսաստանի և միջազգային հեղափոխական ուժերի հետ համախմբվելու մեջ։ Հայ բոլշևիկ գործիչները (առանձնապես Ա.Մյասնիկյանը), քննադատելով հանդերձ նրա գաղափարաբանությունը, բարձր են գնահատել նրա բանավոր ու գրավոր խոսքի ուժը։ Գրել է խոհական-քաղաքական քառյակներ, բանաստեղծություններ և ժողովրդական մոտիվներով զրույցներ։ Արցախի բարբառով գրված գործերում («Մոր նամակը», «Լաց մի լինիլ», «Չոբանն ու Կարաբսաշը») պատկերված են Արցախի հայության դառը կյանքը, աշխատավոր մարդկանց առաքինությունները։ Զոհվել է Բաքվում, ազգամիջյան ընդհարումների ժամանակ՝ հաշտարար բանախոսի առաքելություն կատարելիս։