Encyclopedia
ԼԵՎՈՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1943թ. ապրիլի 5-ին, ՀՀ Թալինի շրջանի Մաստարա գյուղում: 1960թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ս.Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, 1968թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1968թ. Սայաթ-Նովայի անվան երգի մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակին և պարգևատրվել է ոսկե մեդալով: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների: Ստեղծել է խորհրդանշական-վերացական արտահայտչամիջոցների և հայկական մանրանկարչության ավանդույթների զուգորդումով կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Աշխատանքներից են՝ «Հավերժ միասին» (1978թ.), «Օլիմպիոսը ողջունում է Մոսկվա-80-ին» (1980թ., Տարվա լավագույն աշխատանքի մրցանակ՝ 1980թ.), «Ուխտագնացություն Խոր Վիրապ», «Գովք հողին», «Նատյուրմորտ» (1990-2000թթ), «Անձրևից հետո» (1990-2000թթ), «Հիսուսի դեմքը» (1990-2000թթ), «12 առաքյալները» (1990-2000թթ), «Խաչի խորհրդանիշերը» (1990-2000թթ), «Ավետում» (2002թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրեզնոյում 1991թ., ԱՄՆ, Լոս Անջելեսում 1992թ, ԱՄՆ, Գերմանիայում 1994-98թթ, 12 անհատական ցուցահանդես: 1997թ. Բեբրա քաղաքում կազմակերպված մրցույթում շահել է մրցանակ: Նույն թվականին աշխատանքներ է կատարել Քյոլնի կաթոլիկական Մայր տաճարի և հայկական եկեղեցու համար: 2000թ. մասնակցել է Նյու Յորքում կայացած աճուրդ ցուցահանդեսին: Աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում և անհատական հավաքածուներում՝ Գերմանիայում, Ռուսաստանում (Մոսկվայի Տրետյակովյան թանգարան), Իսպանիայում (Բարսելոնա), Բելգիայում (Բրյուսել, Անտվերպեն), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի նկարիչների միությունում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում և այլուր: 2004թ-ից բնակվում և ստեղծագործում է Բելգիայում: