Encyclopedia
ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճարտարապետ
Ծնվել է Երևանում: 1962թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1962թ-ից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, որտեղ 1980-90թթ եղել է տիպային նախագծման արվեստանոցի ղեկավարը, 1993-2000թթ՝ տնօրենը: Որպես նախագծի գլխավոր ճարտարապետ ղեկավարել է Ծաղկաձորի օլիմպիական բազայի, ինչպես նաև Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) գեղարվեստի ցուցասրահի, Ձորաղբյուրում «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզական բազայի և մի շարք բնակելի շենքերի նախագծման աշխատանքները: Նրա համահեղինակությամբ Երևանում իրականացվել են բնակելի տներ, Վանաձորում՝ Շահումյանի անվան և Երևանյան հրապարակների կառուցապատումը (1960-80-ական թթ), պատկերասրահ (1970թ.), Ջերմուկում՝ Կույրերի միավորման առողջարանը (1970թ.), Ստեփանավանում (1977թ.) և Սևանի ափին (1985թ.)՝ զբոսաշրջիկների հանգրվաններ, Ծաղկաձորում՝ ԽՍՀՄ սպորտ-կոմիտեի գլխավոր օլիմպիական մարզահանգրվանի համալիրը (1961-65թթ և վերականգնում-վերակառուցումը՝ 1983-88թթ, երկուսն էլ՝ հեղինակային խմբերի հետ) և այլն: 1986թ. Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունից հետո Հայաստանի կողմից ղեկավարել է Ուկրաինայի Նոր Սլավուտիչ քաղաքի կառուցման նախագծային աշխատանքները՝ արժանանալով Ուկրաինայի վաստակավոր ճարտարապետի կոչման: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո ղեկավարել է«Հայպետնախագիծ» ինստիտուտի նախագծային աշխատանքներն աղետի գոտում՝ որպես տնօրենի առաջին տեղակալ: 1994թ. կոլեկտիվի կողմից ընտրվել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի (ներկայումս՝ «Հայնախագիծ» ԲԲԸ) տնօրեն: Այդ տարիներին մեկնարկել և 2003թ. ավարտել է Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակումը՝ արժանանալով Հայաստանի պետական մրցանակի՝ ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում: 1997թ. արժանացել է Ուկրաինայի Պետական մրցանակի: 2000թ-ից ճարտարապետական գործունեությունը շարունակել է Ուկրաինայում և մասնակցել բազմաթիվ նախագծերի նաև Արաբական Միացյալ Էմիրություններում: 2009թ. վերադարձել է Երևան և շարունակել աշխատանքը «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես տնօրենի խորհրդական՝ իր նշանակալի մասնակցությունն ունենալով քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքներին: Մահացել է Երևանում: