Encyclopedia
ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մուլտիպլիկատոր, գրաֆիկ-նկարիչ
Ծնվել է Երևանում: Եղել է աճպարար Արշավիր Խաչատրյանի որդին: Նկարել սկսել է դեռևս վաղ տարիքից: 1962թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1965թ. վերադարձել է բանակից: 1967-73թթ սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի նկարչության ֆակուլտետում: 1973թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում («Անպարտելին», 1973թ., «Աբու Հասանի մաշիկները», 1974թ.): Երեք տարիների ընթացքում նկարահանվել է չորս անիմացիոն ֆիլմեր, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարի հեղինակ: 1975թ. վերջնականապես տեղափոխվել է Մոսկվա և սկսել աշխատել «Սոյուզմուլտֆիլմ»-ում: 7 տարիների ընթացքում լույս է տեսել 8 մուլտֆիլմ, այդ թվում՝ «Բոբիկը՝ Բարբոսին հյուր» (1977թ.), «Վասյա Կուրելեսովայի արկածները» (1981թ.), «Չարիքը» (1982թ.), «Պրոստոկվաշինո»-ի 2 սերիաները (1978թ., 1980թ.): Վերջինիս հերոս Փոստատար Պեչկինի կերպարն ամբողջությամբ ստեղծվել է նկարչի կողմից, իսկ Քեռի Ֆյոդորի մոր կերպարը ստեղծել է իր կնոջ՝ Մարիայի կերպարով: Մուլտֆիլմերում աշխատելուն զուգահեռ զբաղվել է նաև գրքերի և թերթերի գրաֆիկայով, ծաղրանկարների ստեղծմամբ: 1982թ. սրտի կաթված է ստացել: Վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվելիս որոշում է կայացրել թողնել մուտիկպլիկացիան: 1983թ-ից հանդես է եկել որպես անկախ նկարիչ-գրաֆիկ: Մահացել է Մոսկվայում: