Encyclopedia
ԼԵՎՈՆ ԽԱՉԵՐՅԱՆ
Հայագետ, լեզվաբան
Ծնվել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում։ Հետագայաում տեղափոխվել է Սիրիա, Լիբանան: 1940-46թթ սովորել է Կիպրոսի Մելքոնյան գիմնազիայում: 1946-81թթ բնակություն է հաստատել Հայաստանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա սովորել ՀՀ ԳԱ Հ.Աճառյանիանավն լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում: Աշխատել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում՝ որպես ավագ գիտաշխատող, դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ուսումնասիրել է հայկական վանքերի պատմությունը, հայ գիտնական վարդապետների գործունեությունը։ Հեղինակել է նաև ուսումնասիրություններ հայոց լեզվի պատմության վերաբերյալ։ 1981թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք։ Այդ ընթացքում հրատարակել է մի շարք աշխատություններ նվիրված հայոց պատմությանը և գրականությանը: Հրատարակվել են նրա «Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կյանքն ու գործը (985-1058)» (1987թ.), «Դավիթ Բեկ» (1988թ.), «Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի պատմությունում (13-14-րդ դարեր)» (1988թ.), «Հայոց համազգային մաշտոցեան համակարգուած միասնական և միակերպ ուղղագրութեան պատմութիւնը» (1999թ.), «Եզնիկ Կողբացի» (2001թ.), «Հայ ազգային դիցարանը» (2001թ.) և այլ աշխատություններ: Մահացել է Լոս Անջելեսում: