Encyclopedia
ԽԱՉԱՏՈՒՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Քանդակագործ, գեղանկարիչ
Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է մանրաքանդակի բնագավառում: Աշխատանքներից են` «Բանվորը» (1960թ., երանգավորված գիպս), Արմեն Տիգրանյանի(1961թ., բրոնզ, Գյումրի), Դերենիկ Դեմիրճյանի(1985թ., գիպս), Հակոբ Մեղապարտիհուշարձանները (1987թ., գրանիտ, Երևան), Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին (1988թ., բրոնզ, Վարդենիս), «Հին Երևան» (1980թ.), «Երևանյան ցայտաղբյուրներ» (2003թ.) շարքերը, «Տափօղակը դարպասում» (1981թ.) մանրաքանդակ-կոմպոզիցիան, «Հունգարիա» (1983թ.), «Լատվիա» գեղանկարչական և գրաֆիկական շարքերը, Էզրաս Հասրաթյանի (1976, բրոնզ), Նիկողայոս Նիկողոսյանի (1986թ.), Մանուկ Աբեղյանի (1988թ., բրոնզ), Ավետիք Իսահակյանի (1989թ., բրոնզ), Սայր Թերեզայի (1989թ., բրոնզ), Օհան Դուրյանի (1994թ., գիպս) դիմաքանդակները և այլն: 1959թ. Վիեննայում դարձել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 7-րդ փառատոնի ցուցահանդեսի դափնեկիր: 1967թ. և 2003թ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011թ.` ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: