Encyclopedia

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 8-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1979թ. ավարտել է տեղի Վ.Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: Ավարտել է նաև Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, ապա` Մոսկվայի օտար լեզուների հեռական կուրսերը: Աշխատել է ՀՀ Տաշիրի և Վանաձորի դպրոցներում: 1996-2005թթ եղել է «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալը: Գրողի բանաստեղծությունները, պատմվածքները, թարգմանությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում՝ «Երկունք» «Գարուն», «Նոր դար», «Գրական թերթ», «Հորիզոն», «Սատիրիկոն», «Նարցիս» և այլն: Տպագրվել են նաև ուկրաիներեն՝ Միրոն Նեստերչուկի թարգմանությամբ: Թարգամնություններ է կատարել անգլերենից և ռուսերենից: Հայաստանի ժուռնալիստների, 2002թ-ից` գրողների միության անդամ է: Հրատարակել է ամերիկացի բանաստեղծ Է.լի Մասթերսի «Սփուն ռիվըրի անթոլոգիա» գիրքը: 2000թ. հեղինակել է «Վիճակված է այսպես» գիրքը: 2003թ. լրագրողական վերապատրաստման դասընթացներ է անցել ԱՄՆ Քալիֆորնիայի պետական համալսարանի Սակրամենտոյի մասնաճյուղում: 2005թ-ից Վանաձորի քաղաքապետի լրատվության գծով օգնականն է: Դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Արժանացել է ԱՄՆ Դեյվիս քաղաքի պատվավոր քաղաքացու վկայագրի, 2010թ.՝ ՀՀ լեզվի պետական տեսչության պատվոգրի: