Encyclopedia
ԿԱՄՈ ԳՅԱՆՋՅԱՆ
Քանդակագործ, գեղանկարիչ
Ծնվել է 1948թ. օգոստոսի 30-ին, Երևանում: Հայտնի է նաև «Արիացի» անունով: 1963-68թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1968-74թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, գրական ստեղծագործություններ, գրել է արձակ, չափածո բանաստեղծություններ, ուսումնասիրել փիլիսոփայություն: 1981թ. մասնակցել է Էրեբունի թանգարանի ներքին դեկորատիվ հարդարմանը (Խալդի և Թեյշեբա աստվածների բարձրաքանդակները): 1977թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1979թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: 2003-08թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Հեղինակել է «Մենք՝ կամապաշտներս, ժամանակի ոլորտներում» (1997թ., հեղինակ և նկարիչ), «Վերազանցական պոեզիայի հորիզոններում» (2000թ.), «Դեպի Գեղագիտության Լաբիրինթը Ոսկյա» (2014թ.) գրքերը, գրել է «Կամքի արվեստի մանիֆեստ» (1989թ.), ստեղծել է բառարան՝ 19537 բառերով, բառակապակցություններով ու բառաբարդություններով: Ստեղծագործություններից են՝ «Տիեզերական կամքի ուրվականը» քանդակների շարքը («Տիեզերական սֆինքս», 1981թ., «Մետամորֆոզ», 1982թ., «Սմբատ Սպարապետ Գունդստաբլ», 1985թ.), «Կամքի պոռթկում» (1979թ.), «20-րդ դարի Լաոկոոնը» (1982թ.), «Ահեղ դատաստան» (1997թ.) երփնագիր կոմպոզիցիաները, «Աստեղային մարմին» (1991թ., «Տիեզերական կամքի նիրվանան» շարքից), «Տրանսցենդենտալ կոմպոզիցիա» (1993թ.), «Տիեզերական էակ» (1994թ.) գրաֆիկական աշխատանքները: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների (Երևան, Մոսկվա, Ռիգա, Նյու Յորք, Լոս Անջելես, Մոնրեալ և այլն):