Encyclopedia
ԿԱՄՍԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գրականագետ
Ծնվել է Վրաստանի Գանձա գյուղում: 1927թ. ավարտել է Թիֆլիսի 86-րդ հայկական միջնակարգ դպրոցը: 1931թ. սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): 1935թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ ռուս գրականության ասպիրանտուրան (Լենինգրադ): 1927-28թթ աշխատել է Վրաստանի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում որպես դպրոցի վարիչ, 1929-30թթ հասարակագիտություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում: 1929-31թթ եղել է Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի անդամ, հայ երիտասարդ գրողների բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, Վրաստանի կինոարդյունաբերության գեղարվեստական-քաղաքական խորհրդի անդամ: 1935-39թթ կրտսեր գիտաշխատող է եղել ԽՍՀՄ ԳԱ ռուս գրականության ինստիտուտում (Պուշկինյան տուն, Լենինգրադ), 1933-41թթ՝ ավագ գիտաշխատող նույն ինստիտուտում: 1941-46թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1946-65թթ ավագ գիտաշխատող է եղել ԽՍՀՄ ԳԱ ռուս գրականության ինստիտուտում, 1966-70թթ՝ նույն ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1971-80թթ՝ ավագ գիտաշխատող նույն ինստիտուտում: 1980թ-ից եղել է Պուշկինյան տան ձեռագրերի բաժնի վարիչը: 1939թ. «Մ.Ե.Սալտիկով-Շչեդրինի գրական հայացքները» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1955թ. «Ռուս-հայկական գրական և մշակութային փոխհարաբերությունների պատմությունից (10-20-րդ դարի սկիզբը)» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ստացել է նաև պրոֆեսորի կոչում: Ռուսերեն լույս են տեսել նրա «Հովհաննես Թումանյան» (Լենինգրադ, 1950թ., 1953թ., Երևան, 1969թ.), «Ավետիք Իսահակյան» (Մոսկվա, 1954թ.), «Ավետիք Իսահակյանի ստեղծագործական ուղին» (Մոսկվա, 1963թ., Երևան, 1975թ.), «Վահան Տերյան. ակնարկ կյանքի և ստեղծագործության» (Մոսկվա, 1957թ., Լենինգրադ, 1985թ.), «Միքայել Նալբանդյան» (Լենինգրադ, 1966թ.), «Լերմոնտովը և ռոմանտիզմը» (Լենինգրադ, 1964թ.), «Վալերի Բրյուսովը և հայ պոեզիան» (Մոսկվա, 1962թ.), «Հայաստանը ռուսական գրականության և գեղանկարչության մեջ. 18-19-րդ դարի առաջին կեսին» (Երևան, 1962թ.), «Մ.Ե.Սալտիկով-Շչեդրինի «Պարոնայք Գոլովևներ» վեպը» (Լենինգրադ, 1962թ.), «Ռուս-հայկական գրական և մշակութային փոխհարաբերությունների պատմությունից (10-20-րդ դարի սկիզբ)» (Երևան, 1974թ.), «Լերմոնտովը և նրա «Մեր ժամանակի հերոսը» վեպը» (Լենինգրադ, 1975թ.) գրքերը: Տպագրության է պատրաստել հայ դասական գրողների (Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Ալեքսանդր Ծատուրյան) երկերերի ռուսերեն հրւստարակությունները: Մասնակցել է Համեմատական գրականագիտության միջազգային ասոցիացիայի 5-րդ (Բելգրադ, 1966թ.) և 6-րդ (Բորդո, 1970թ.) կոնգրեսներին: Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության (1981թ.) և Կարմիր աստղի շքանշաններով: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: