Encyclopedia
ԿԱՐԱՊԵՏ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ
Դերասան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: 1922թ. թուրքական ջարդերի տարիներին փախել է Հունաստան: Եղել է Էդիպսոսում, ապա՝ Մակեդոնիայի Տրամա քաղաքում: 1925թ. տեղափոխվել է Սովետական Հայաստան: 1928թ-ից, Վարդան Աճեմյանիհրավերով, աշխատել է Լենինականի թատրոնում (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն)՝ որպես դերասան: Խաղացել է բնութագրական և դրամատիկ, բարդ հոգեբանական դերեր: Առաջին դերը եղել է Դեմոնոսը՝ Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ: Խաղացած ներկայացումներից են՝ Մուրացանի«Ռուզան» (Ջոլա), Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (Վեստ Սարգիս), Լ.Աբրահամյանի և Ա.Քոչարյանի «Մխիթար Սպարապետ» (Տեր–Ավետիս), Վ.Վաղարշյանի «Օղակում» (Արտակ), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Կավալերդի Ռիպպաֆրատա), Ե.Օտյանի և Մ.Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղա» (Արթին աղա), Մոլիերի «Տարտյուֆ» (Օրգոն), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Էգյուչիկ) և այլն: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, պետական մեդալներով: 1947թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1965թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի):