Encyclopedia

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Ծնվել է 1958թ. փետրվարի 8-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի բաժինը: 1987թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Առաջին անգամ, որպես թատերական նկարիչ, հանդես է եկել Երևանի Փոսի թատրոնում` «Մոխրոտը» ներկայացմամբ: 1989թ-ից Երևանի Հ.Ղափլանյանիանվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է, որտեղ ձևավորել է հետևյալ ներկայացումները` «Մսյո Ամիլկար» (1989թ.), «Սատանայի խաղեր» (1990թ.), «Սպանության վկաներ» (1991թ.), «Հուլիոս Կեսար» (1992թ., 2010թ.), «Արքան է մեռնում» (1993թ.), «Բեատրիչե» (1994թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (1996թ.), «Կին և տղամարդ» (1997թ.), «Չաո» (1998թ.), «Սպանել սիրո համար» (1998թ.), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (1999թ.), «Իմ սիրտը լեռներում է» (2001թ.), «Չեզոք գոտի» (2004թ., ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` որպես «Տարվա լավագույն բեմադրիչ»), «Մակբեթ» (2004թ.), «Համլետ» (2006թ.), «Դոն Ժուան» (2007թ.), «Սիրային խառնաշփոթ» (2008թ.), «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» (2008թ.), «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (2010թ.) և այլն: Մի շարք ներկայացումներ ձևավորել է նաև Հայաստանի այլ թատրոններում` «Հատուցում», «Նամակներ ընդհատակից», «Առնետորս» (երեքն էլ` Երևանի Փոսի թատրոն), «Ռեվիզոր», «Ժանտախտը լափի ձեր երկու տները» (երկուսն էլ` Երևանի ռուսական դրամատիկական թատրոն), «Կինն անձրևից հետո», «Գիշերային խրախճանք» (երկուսն էլ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն), «Կանաչ ստվերը», «Հավատքը» (երկուսն էլ` Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոն): Ձևավորել է նաև Դուդուկի հրապարակային թատերականացված փառատոնը և «Խոր Վիրապ» ներկայացումը` նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ կոչման, 2012թ. դարձել է ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր: