Encyclopedia

ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1958թ. մարտի 7-ին, Երևանում: Պատմաբան, ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի որդին է: 1989թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանիանվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1980-2004թթ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող, 1987-95թթ` բաժնի վարիչ, 1995-2004թթ` գիտքարտուղար: 1985-2001թթ դասավանդել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում, 2009-18թթ` Երևանի պետական համալսարանում: 1991թ-ից եղել է «Մոմիկ» հայ մշակույթի կենտրոնի փոխնախագահը, 2000թ-ից նախագահն է, 2002-08թթ` «Հայ արվեստ» եռամսյա մշակութային հանդեսի գլխավոր խմբագիրը: 1989թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, 2008թ.` դոկտորի գիտական աստիճան (2015-ից` պրոֆեսոր): 2005թ-ից աշխատում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում որպես արվեստի պատմության բաժնի վարիչ, 2018թ-ից` գիտական գծով փոխտնօրեն: Հեղինակել է հայ միջնադարյան պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը, կերպարվեստին նվիրված գրքեր` «Արուճ» (1987թ.), «Որմնանկարչությունը Հայաստանի պետական պատկերասրահում» (1990թ.), «Անի» (1997թ.), «Սամվել ԱնեցուԺամանակագրության ձեռագրերը և նորահայտ լրացումները» (2009թ.), «Մոմիկ» (2010թ.), «Հավուց թառի վանքը» (2012թ.), «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» (2017թ.) և այլն։