Encyclopedia
ԿՈՍՏԱՆԴԻՆ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Պատմաբան
Ծնվել է Երևանում: 1946թ. ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, 1951թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1956թ. աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում։ 1959թ. պաշտպանել է թեկնածուական, 1967թ.՝ դոկտորական ատենախոսություն։ 1974թ-ից եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի զարգացած սոցիալիզմի պատմության բաժնի վարիչը։ 1964թ-ից դասավանդել է Երևանի բուհերում (1974թ-ից՝ պրոֆեսոր)։ 1988-99թթ եղել է Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիրը։ Հեղինակել է ավելի քան 120 աշխատություններ, որից 20-ը մենագրություններ՝ տպագրված Երևանում, Մոսկվայում, Տալլինում և այլուր։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են սովետահայ մշակույթի, զարգացած սոցիալիստական հասարակարգի պատմության, պատմագրության հարցերին։ Եղել է «Հայ ժողովրդի պատմության» (հ.7, 1967թ., հ.8, 1970թ.) հատորների հեղինակներից և խմբագրության անդամ, ԽՍՀՄ ԳԱ «Սոցիալիստական և կոմունիստական շինարարության պատմության» և «Համաշխարհային մշակույթի պատմության» գիտական խնդիրների խորհուրդների անդամ։ Նրա հետազոտությունների արդյունքները բազմիցս ներկայացվել են համամիութենական և միջազգային գիտաժողովներում, իսկ Արցախի հիմնախնդրին նվիրված զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և այլուր։ Շուրջ 40 տարի մասնակցություն է ունեցել արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միության աշխատանքներին, երկար տարիներ ղեկավարել է Հայաստան-Ավստրիա, հետագայում Հայաստան-Շվեյցարիա ընկերությունների աշխատանքները։ Բռնադատվածների իրավունքների վերականգնման համար հիմնված «Հուշամատյան» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն է եղել։ Նախաձեռնել է «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի և հատկապես թեմատիկ հանրագիտարանների պատրաստումը։ Հայերեն և ռուսերեն լույս է տեսել «Հայկական հարցը» հանրագիտարանը։ Նրա գլխավորությամբ պատրաստվել են նաև «Հայ սփյուռք» և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանները։ Դրանցից առաջինը ամփոփում է տեղեկություններ շուրջ 70 երկրների մասին, երկրորդը լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում։ Մահացել է Երևանում։