Encyclopedia
ՀԱԿՈԲՋԱՆ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ
Գեղանկարիչ, վերականգնող
Ծնվել է Սուրմալուի գավառի Բահարլու գյուղում: 1922-29թթ սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում` Եղիշե Թադևոսյանի, Ե.Լանսերեի և Բ.Ֆոգելի մոտ: 1928-31թթ դասավանդել է Թիֆլիսի Հայարտանը: 1928թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: 1934-35թթ որպես վերականգնող աշխատել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան թանգարանում, 1935-39թթ` Երևանի պետական պատկերասրահում: 1934թ-ից վերականգնման աշխատանքներ է կատարել Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի թանգարաններում: 1970թ-ից բնակվել է Երևանում: Գործերի մի մասը պահվում է Երևանում (Ելենա Խուդոյանի հավաքածու): Նկարչի դիմանկարներին, բնանկարներին ու կոմպոզիցիոն պատկերներին բնորոշ են կառուցիկ գունապլաստիկան, արդիականությունը` «Վիրահատություն» (1928թ.), «Կարբիդի գործարանը: Երևան» (1933թ.): Ջրաներկ աշխատանքներից են` «Վեզալիա» (1933-35թթ), «Աղջիկը, մանյակը և հայելին» (1943թ.), «Մայր իմ անուշ ու անգին» (1977թ.), «Ներսես Շնորհալի» (1978թ.): Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Երևանում: