Encyclopedia

ՀԱԿՈԲ ՍԱՆԱՀՆԵՑԻ

Պատմաբան, եկեղեցական գործիչ

Ծնվել է Սանահին գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Աշակերտել է Սանահնի վանահայր, ապա՝ Պետրոս Ա Գետադարձի հակաթոռ (1037-38թթ) Դիոսկորոսին, ուսանել աստվածաբանություն, հռետորական արվեստ, փիլիսոփայություն: Եղել է Դիոսկորոսի մերձավոր գործակիցը: Հայադավանների և հայադավանության դեմ բյուզանդական կայսր Կոստանդին Ղուկասի սկսած հալածանքների ժամանակ, Սեբաստիայի իշխաններ Ատոմ և Աբուսահլ Արծրունի եղբայրների հետ, մեկնել է (1065թ.) Կ.Պոլիս և դավանաբանական բանավեճի մտել հույն բարձրաստիճան կղերականների հետ: Բայց, այնուամենայնիվ, կայսեր ճնշմամբ կազմել ու ստորագրել է հայ և հույն եկեղեցիների միության գիր, որը, սակայն, կայսեր ներկայությամբ պատռել է (1065թ.) Հայոց նախկին արքա Գագիկ Բ Բագրատունին: Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրում պահպանվել են արժեքավոր հատվածներ՝ քաղված «Ի ժամանակագրութենէ Յակոբայ քահանայի», հավանաբար, Սանահնեցու կորած պատմական երկից: Այն գրվել է Անիի Բագրատունիների և կաթողիկոսական դիվանի արժեքավոր փաստաթղթերի, բացառված չէ, նաև՝ Կ.Պոլսի պատրիարքարանի դիվանի նյութերի և բյուզանդական պատմիչների աշխատությունների հիման վրա: Այդ երկն օգտագործել է Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ՝ 1085թ. նախորդող դեպքերի նկարագրության համար: Բացի այդ, Սանահնեցու «Ժամանակագրությունից» իր երկում ընդգրկել է նաև բազմաթիվ փաստաթղթերի ու պաշտոնական նամակների (Հովհաննես Չմշկիկ կայսեր՝ Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածին, Ղևոնդ վարդապետին, Վասիլ 2-րդ կայսեր՝ Հովհաննես-Սմբատ թագավորին և Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցուն առաքած) կրկնօրինակները: Մահացել է Ուռհայում (Եդեսիա):