Encyclopedia

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1945թ. հունվարի 2-ին, Կահիրեում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1965թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է կոմպոզիցիաներ, վերացարկումներով և ռիթմիկայով հատկանշվող պատկերներ: Ստեղծագործություններից են՝ «Նատյուրմորտ» (1980թ.), «Նատյուրմորտ որմնանկարով» (1990թ.), «Աղետ» (1991թ.), «Հայաստան» (2001թ.), «Ալբատրոս» (2001թ.), «Էքստազ» (2001թ.), «Արարատ լեռը» (2002թ.), «Իջնող հրեշտակը» (2004թ.), «Լողացող կանայք» (2004թ.) և այլն: 1976թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1999թ. անհատական ցուցահանդես է ունեցել Լոս Անջելեսում: Գործերից պահվում են ՀՀ թանգարաններում, մշակույթի նախարարության, Մոսկվայի գեղարվեստի ֆոնդերում և այլուր: