Encyclopedia

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՎԹՅԱՆ

Պարող, պարուսույց

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 28-ին, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Պարային քայլերն սկսել է 6 տարեկան հասակից: 1995թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական անսամբլին կից ստուդիա՝ Աշոտ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, 1999թ. ընդունվել է անսամբլ՝ Սուրեն Չանչուրյանիղեկավարությամբ և մեկ տարի անց դարձել առաջատար պարողներից: Անսամբլի հետ հյուրախաղերով եղել է Ռուսաստանում, Թուրքիայում, Սիրիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեյցարիայում: 2000թ. ավարտել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցը: 2000-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում՝ Վիլեն Գալստյանի արվեստանոցում: 2003-08թթ աշխատել է «Բարեկամություն» պարի պետական համույթում՝ որպես մենակատար: Հանդես է եկել «Լոռեցի Սաքո», «Առլեկինադա», «Նեոպոլիտիկան» և այլ պարային բեմադրություններում: Համույթի հետ ներկայացրել է բարձրարժեք պարարվեստը աշխարհի լավագույն բեմահարթակներում: 2005թ-ից զուգահեռ աշխատել է Երևանի Նոր-Նորքի Հայորդաց տան պարային դպրոցում՝ որպես պարուսույց: Դպրոցում բեմադրել է տարբեր հայկական ժողովրդական և այլ ժողովուրդների պարեր, հյուրախաղերով եղել ԱՄՆ-ում: 2008-14թթ աշխատել է Ռուսաստանի «Հովիկ Ստուդիո» ազգային պարի ակադեմիայում՝ որպես գլխավոր բալետմայստեր: Այդ տարիների ընթացքում կրթել և հայ պարարվեստի պատմությունն ու կատարողական արվեստն է փոխանցել ավելի քան 500 սաների և բեմադրել է տարբեր ժանրերի 30-ից ավելի պարեր՝ «Քեզ համար», «Էվրիթմիա», «Հայկական ռիթմեր», «Ծնունդ», «Նոր պար», «Ջազ», «Միայն դու», «Պրոգրես», «Կարմիր արև» և այլն: Բեմադրություններ է արել նաև տարբեր ճանաչված համույթներում: 2005թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: 2015թ. հիմնադրել է «Վերածնունդ» ժողովրդական և դասական պարի դպրոցը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերն է: