Encyclopedia
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1962թ. հոկտեմբերի 28-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1972թ. ավարտել է տեղի թիվ 25 միջնակարգ դպրոցը: 1979-83թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի կերպարվեստի բաժնում, 1983-91թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում: 1982թ. ուսանողական պրակտիկա է անցել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պատկերասրահներում, 1988թ.՝ Վիլնյուսի Արվեստների ակադեմիայում: 1992թ-ից եղել է «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գեղարվեստական խմբագիրը: 1992թ-ից «Մոմիկ» մշակութային միության, 1998թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1982թփ-ից մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1993թ.), Վարշավայում (1995թ.), Բեյրութում (2001թ., 2009թ.), Երևանում (2006թ.):