Encyclopedia
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1956թ. ավարտել է Լենինականի թիվ 4 միջնակարգ դպրոցը, միաժամանակ սովորել է Ս.Մերկուրովիանվան նկարչական դպրոցում։ 1953թ. նյութական անհրաժեշտությունից ելնելով պատանի հասակից ուսմանը զուգընթաց աշխատանքի է անցել Լենինականի «Կարմիր նոյեմբեր» կահույքի ֆաբրիկայում՝ աշակերտելով գյումրեցի վարպետներին։ Հետագայում կատարելագործել է սովորածը՝ դրվագելով փայտի վրա, որն արժանացել է հասարակության բարձր գնահատանքին։ 1964թ. աշխատանքի է անցել Մ.Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցում որպես նկարչության ուսուցիչ։ 1970-72թթ դպրոցում նրա ջանքերով ստեղծվել է պատկերասրահ, որը եղել է առաջին գեղարվեստի կենտրոնը քաղաքում։ 1974թ. Լենինականում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը, 1977թ. Երևանում բացվել է նկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսը։ 1967թ. առաջին անգամ մասնակցել է ԽՍՀՄ նկարիչների համամիութենական ցուցահանդեսին։ Նկարել է հայրենի բնապատկերները՝ լեռները և դաշտերը, նկարել է նաև դիմանկարներ, Հայոց ցեղասպանությունը (1915թ.) պատկերող նկարներ՝ «Կոմիտասը և եղեռնը», «Անտունի» և այլն։ 1967-86թթ մասնակցել է Խորհրդային Միությունում և սոցիալիստական երկրներում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին՝ արժանանալով դիպլոմների, նաև՝ դափնեկրի կոչման: 1967-86թթ մասնակցել է Հայաստանի արվեստը ներկայացնող խմբային ցուցահանդեսների Շրի Լանկայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Սիրիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Իտալիայում, Կիևում, Թբիլիսիյում, Վիլնյուսում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վարշավայում։ 1974թ. դարձել է Խորհրդային Միության նկարիչների «փառք աշխատանքին» մրցույթի մեդալակիր։ 1988թ. ավերիչ երկրաշարժի պատճառով փլվել է նրա ստեղծած պատկերասրահը, որի հետևանքով շատ նկարներ վնասվել են, շատերն էլ չեն գտնվել։ 1988-97թթ, չնայած Գյումրիում տիրող հետերկրաշարժյան իրավիճակին, մեծ դժվարությամբ մի փոքրիկ սենյակում շարունակել է ստեղծագործել։ Գեղանկարչությունից բացի գրել է նաև բանաստեղծություններ։ Նրա բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 2002թ.։ Մահացել է Գյումրիում։