Encyclopedia

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՈՆՆԻՍՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է Շուշիում: 1900թ. ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, 1910թ.՝ Նովորոսիյսկի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Հայրենի քաղաքում զբաղվել է բժշկությամբ և երաժշտությամբ, եղել է զինվորական նվագախմբի կապելմայստեր: 1920թ. տեղափոխվել է Բաքու, կազմակերպել 65 հոգուց բաղկացած ժողովրդական գործիքների առաջին ադրբեջանական պետական նվագախումբը, համերգներով հանդես եկել Անդրկովկասում և Ռուսաստանում, մասնակցել Մոսկվայում կայացած ադրբեջանական արվեստի տասնօրյակին (1938թ.): Ադրբեջանում կազմակերպել է ժողովրդական գործիքների կանանց առաջին նվագախմբերը (1925թ., 1927թ., 1932թ.): 1938թ. արժանացել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Բաքվում: