Encyclopedia

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՅՈՒՀԵՆՏԻՍՅԱՆ

Հրատարակիչ, գրաձուլիչ, փորագրող, ոսկերիչ

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է հայկական նոր տպատառերի ստեղծողը, չափագետ և տոմարագետ Գևորգ Մյուհենտիսյանի որդին։ Ավարտել է Սկյուտարի վարժարանը։ Աշակերտել է Համբարձում Լիմոնջյանին, նրա ղեկավարությամբ ուսումնասիրել արևելյան և հայ երաժշտության տեսությունը, տիրապետել նոր հայկական ձայնագրությանը։ Հայ երաժշտությանը նրա մատուցած նշանակալից ծառայությունը Լիմոնջյանի նոտային համակարգի նշանների տպագրական ձևերի ստեղծումն է և կաղապարների ձուլումը։ Արիստակես Հովհաննիսյանի հետ պաշտպանել է այդ նոտագրությունը, տարածել և պրոպագանդել այն։ Տիրապետել է ոսկերչական արհեստին։ 1839թ-ից եղել է Սկյուտարի Սբ. Երուսաղեմի անվան նորաբաց ճեմարանի տպարանապետը, 1844-45թթ հիմնել է սեփական տպարան, ապա՝ գրաձուլարան։ Նրա ստեղծած նուրբ ու գեղեցիկ տպատառերը ժամանակին օգտագործվել են ոչ միայն Կ.Պոլսի, այլև Թիֆլիսի և հայաշատ այլ վայրերի տպարաններում։ Իր պատրաստած հատուկ գործիքներով դյուրացրել է տառերի ձուլումն ու գրաշարությունը։ Կ.Պոլսի երեք թաղամասերում հիմնած տպարաններում հրատարակել է ավելի քան 200 անուն գիրք, ինչպես նաև «Հայաստան», «Բուրաստան», «Մասիս», «Նոյան աղավնի», «Աստղիկ արևելյան», «Կիլիկիա», «Զեփյուռ հայրենյաց», «Ժամանակ» և այլ պարբերականներ։ Մեծ վաստակ ունի նաև թուրքական տպագրության զարգացման գործում, որի համար անվանվել է «թուրքական Գուտենբերգ» և արժանացել կառավարական պարգևների։ 1847թ. հրատարակել է «Հայտարարություն վասն նորակերտ տառիցս» երկը, ուր շարադրված են նրա հայացքները տպագրության արվեստի, տպատառերի և իր գործունեության սկզբնական շրջանի մասին։ Մահացել է Կոստանդնուպոլսում: