Encyclopedia

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐԶՆՑԻ

Տպագրիչ, մատենագիր, եկեղեցական գործիչ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բաղեշի (այժմ՝ Բիթլիս) Սալնաձոր գավառում: Մինչև 1570-ական թվականների վերջերը բնակվել է Ամիդ քաղաքում, ապա որդու՝ Խաչատուրի հետ մեկնել Հռոմ: Հալածվել, բանտարկվել է իտալական իշխանությունների կողմից: 1583թ. Սուլթանշահ Աբգարյան Թոխաթցու թելադրանքով Իտալիայի հայերի ծանր կացության մասին նամակ է գրել Երուսաղեմի հայոց պատրիարք Դավթին: Հռոմում թարգմանել է Գրիգոր 13-րդ պապի մշակած նոր տոմարի ուղեցույցը, 1584թ. տպագրել է այն (որդու և Սուլթանշահի օգնությամբ) «Տօմար Գրիգորեան» վերնագրով: 1586-87թթ Վենետիկում պատվիրել է հայերեն նոր տպատառեր և Զուան Ալբերտիի տպարանում լույս ընծայել Սաղմոսարան, որը հայ հին տպագրության կարևոր նմուշներից է (պատմական արժեքավոր աղբյուրներ են գրքի հիշատակարանները): 1587թ. Մարսելում հայերենի փոխադրել է միջնադարյան Եվրոպայում տարածված «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966թ.) ասպետական սիրավեպը: Ենթադրվում է, որ կաթոլիկական գործիչ Ղոփուզենց Հովհաննես Տերզնո եպիսկոպոսը նույն Հովհաննես Տերզնցին է: