Encyclopedia
ՀՌԻՓՍԻՄԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ
Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի երրորդ գիմնազիան, ապա սովորել Անդրկովկասի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետում։ 1918թ. մասնակցել է «Ցեխ պոետով» գրական կազմակերպության աշխատանքներին, որի ղեկավարն էր Սերգեյ Գորոդեցկին։ Նրա առաջին բանաստեղծությունը 1919թ. ռուսերեն տպագրվել է այդ կազմակերպության «Ակմե» ժողովածուում: Մասնակցել է Հայարտան (Հայ արվեստի տուն) աշխատանքներին, որի ղեկավարն էր Հովհաննես Թումանյանը։ 1930-31թթ եղել է Թիֆլիսում լույս տեսնող «Մանկական ծիլեր» ամսագրի գրական խմբագիրը։ 1934թ. տեղափոխվել է Երևան: 1937-38թթ եղել է Հայաստանի գրողների միության մանկական բաժանմունքի նախագահը։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Հանուն խաղաղության» (1952թ.), «Մեր փողոցը» (1952թ.), «Հավատարմություն» (1956թ.), «Հարազատ մարդիկ» (1960թ.) գրքերը։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։