Encyclopedia

ՀՐԱՆՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է ՀՀ Բյուրական գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Եղել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից (1941-45թթ): 1950թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ 1964-87թթ դասավանդել է: Ստեղծագործել է թեմատիկ կոմպոզիցիոն պատկերի, դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի ժանրերում: Լավագույն աշխատանքներից են՝ «Մեծ տան մայրը» (1959թ.), «Հայրեր և որդիներ» (1965թ.), «Աղավնաձոր» (1965թ.), «Հնձվորները» (1980թ.), «Հողը և մարդը» (1983թ.), «Կժերով նատյուրմորտ» (1987թ.) և այլն: Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1969թ.): 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: