Encyclopedia
ՀՐԱՆՏ ՆԱԶԱՐՅԱՆՑ
Բանաստեղծ, ֆուտուրիզմի տեսաբան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Կրթությունն ստացել է տեղի Պերպերյան վարժարանում։ 1900թ. մեկնել է արտասահման, եղել Իտալիայում, Ֆրանսիայում, տարվել սիմվոլիստ գրողներով։ Վերադառնալով ծննդավայր` 1902-03թթ մամուլում տպագրել է բանաստեղծություններ։ Նրա գրիչը ավելի բեղմնավոր է դարձել օսմանյան սահմանադրության տարիներին (1908-14թթ), երբ ինքնուրույն և թարգմանական երկերով աշխատակցել է տասնյակ թերթերի, հանդեսների, տարեգրքերի, իր անվան շուրջ ստեղծելով նկատելի հետաքրքրություն։ 1908թ. Կ.Պոլսում Տիգրան Զավենի հետ խմբագրել է «Սուրհանդակ» հանդեսը, 1909թ.` Գարեգին Կոզիկյանի հետ` «Նոր հոսանք» պարբերականը։ 1911-12թթ Լիպարիտ Նազարյանի հետ միասին, մասնակցությամբ Ռուբեն Զարդարյանի և Լևոն Շանթի, խմբագրել է «Ազատամարտ» շաբաթաթերթի «Բագին» գրական հավելվածը։ 1910թ. իր ծախքով և Մերուժան Պարսամյանի առաջաբանով հրատարակել է Հերանուշ Արշակյանի բանաստեղծությունները։ Նույն թվականին տպագրել է «Եղիա Տեմիրճիպաշյանի սիրային նամակները. 1886-1889»։ 1910թ. տպագրել է «Ֆ.Թ.Մառինէթթի և ապագայապաշտութիւնը» գիրքը, որը ֆուտուրիզմին նվիրված առաջին ուսումնասիրություններից է համաշխարհային գրականության պատմության մեջ։ 1912թ. առանձին գրքերով լույս է տեսել նրա հայերեն առաջին և միակ բանաստեղծական ժողովածուն` «Խաչված երազներ»։ Սկզբում ստեղծագործել է հայերեն, ապա` իտալերեն, ֆրանսերեն։ Հրատարակել է իտալերեն գրքույկներ` Արշակ Չոպանյանի, Պետրոս Դուրյանի և այլ գրողների մասին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բնակվել է Իտալիայում։ Մահացել է Իտալիայի Բարի քաղաքում` անդամալույծ վիճակում երկար տառապելուց հետո: