Encyclopedia
ՀՐԱՆՏ ՊԱՊՅԱՆ
Օպերային երգիչ
Ծնվել է 1969թ. փետրվարի 16-ին, Երևանում: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի եղբայրն է: 1993թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետը՝ որպես հոբոյահար: 1999-2002թթ աշխատել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում: 2002թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: Եղել է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մեներգիչներից: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Վ.Բելլինիի «Նորմա» (Օրովեզ), Վ.Ա.Մոցարտի «Դոն Ժուան» (Կոմանդոր), «Ռեքվիեմ», Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Ֆերանդո), «Տրավիատա» (Դոկտոր), «Սիմոն Բոկանեգրա» (Պիետրո), «Օթելլո» (Լյուդովիգ), «Աիդա» (Թագավոր), Ա.Տիգրանյանի«Դավիթ Բեկ» (Խան), «Անուշ» (Պահակ), Ջ.Պուչինիի «Տոսկա» (Անջելոտի) և այլն: