Encyclopedia

ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1956թ. հունվարի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը: 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության, ապա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: Զբաղվել է նաև պրոֆեսիոնալ սպորտով: Ձեռք է բերել նաև երկրորդ մասնագիտություն. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանում: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ: 2015թ. լույս է տեսել նրա հեղինակած «Սպորտը և արվեստը» ուսումնական ձեռնարկը` իր տեսակի մեջ առաջինը: Ունեցել է մի շարք ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Ֆրանսիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում (2015թ-ից՝ պրոֆեսոր): 2014թ. արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր գործչի կոչման և ոսկե մեդալի: