Encyclopedia
ՀՐԱՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Հայաստանի Դիլիջան քաղաքում։ Հայտնի է եղել նաև «Սաշ» անունով: 1974թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1979թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 2001թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2004թ-ից՝ Դանիայի Հիլերոտ քաղաքի «Նոր արվեստ» միության անդամ։ Ունեցել է անհատական և խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում։ Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Դանիայի, Արգենտինայի, Հունաստանի, Իրանի, Լիբանանի մասնավոր հավաքածուներում։ Մահացել է Երևանում: